Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 19-ին

Ըստ բանկերում և փոխանակման կետերում տարադրամի հաշվիչ Rate.am հարթակի տվյալների՝ հոկտեմբերի 19-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են.


ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 384.97 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 389.66 դրամը:


Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 413.69 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 424.94 դրամը:


Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 3.88 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.17 դրամը: