Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են արել «95–ը 95–ի դիմաց» բանաձևով. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է 95 ռուս զինծառայող, փոխարենը 95 ռազմագերի էլ հանձնվել է Ուկրաինայի զինված ուժերին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:


Ներկայումս բոլոր ռուս զինվորականները գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում կապ հաստատել հարազատների հետ: Նրանք կտեղափոխվեն Ռուսաստան՝ բուժման և վերականգնման համար։


Նշվում է, որ մարդասիրական բնույթի միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները: