Հայաստանն ուզում է ուղիղ շփում ունենալ թուրքական կողմի հետ հարաբերությունների կարգավորման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ստամբուլում տարածաշրջանային «3+3» հարթակի հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակտիվորեն նպաստել է, որ այս գործընթացը սկսվի,
Իրանը ևս միացել է դրան, սակայն ներկայումս հանդիպումներ նախատեսված չեն։
«Հայ գործընկերները դադար են վերցրել: Նրանք
կարծում են, որ այժմ պետք է ուղիղ շփվեն թուրքերի հետ
և հասկանան, թե ինչ է պետք անել»,- ասել է Լավրովը։
Ռուս նախարարն ընդգծել է, որ Երևանի և Անկարայի միջև
հարաբերությունների կարգավորումն ամեն դեպքում կապված է հայ-ադրբեջանական
բանակցությունների հետ, ուստի հանդիպմանն առաջարկվել է այդ հարցերը քննարկել համալիր և
ներգրավված երկրներին խրախուսել, որ նրանք հնարավորինս
արագ համաձայնության գան։
Իսկ Ռուսաստանն ու Իրանը, իրենց հերթին, պատրաստ են աջակցել,
եթե ոչ անմիջական մասնակիցների հետաքրքրվածություն լինի, եզրափակել է Լավրովը։