Նյու Յորքում հինգ մետրանոց աղավնի է հայտնվել

Քանդակի ստեղծողը կոլումբիացի նկարիչ և ռեժիսոր Իվան Արգոտեն է։ Նա այս աշխատանքը անվանել է «Դինոզավր»՝ նկատի ունենալով միլիոնավոր տարիներ առաջ մոլորակի վրա գերիշխող թռչունների նախնիներին։


«Հնարավոր է, մարդկության մնացորդները շարունակեն ապրել, ինչպես դա անում են աղավնիները՝ ապագա աշխարհների մութ անկյուններում և ճեղքերում», — նշել է Արգոտեն։