Փի Դիդին ձերբակալությունից հետո առաջին գրառումն է արել Instagram-ում

Ամերիկյան ռեփեր, պրոդյուսեր Փի Դիդին (իրական անունը՝ Շոն Քոմբս), որն անազատության մեջ է և սպասում է սեռական թրաֆիքինգի գործով դատավարության մենարկին, սոցցանցերում հրապարակում է արել, գրում է Daily Mail-ը:



54-ամյա Դիդին շնորհավորել է դստեր՝ Լավի ծննդյան 2-ամյակը:



«Ծնունդդ շնորհավոր, փոքրիկ Լավ, հայրիկը սիրում է քեզ», - գրել է  աստղն ու համատեղ լուսանկարներ հրապարակել:


«Նա շատ մտահոգված է իր երեխաների վիճակով, նրանց բարեկեցությամբ: Նա ունի երեք անչափահաս երեխա, որոնցից երկուսն այժմ ծնող չունեն իրենց կողքին», - ասել է աղբյուրը: