Քանյե Ուեսթի նախկին օգնականը պատմել է, որ նա բռնաբարել է իրեն P Diddy-ի երեկույթի ժամանակ

Քանյե Ուեսթը կարող է կանգնել դատարանի առաջ. նրա նախկին օգնական Լորեն Պիսիոտտան լուրջ մեղադրանքներ է առաջադրել ռեփերին։


OnlyFans-ի նախկին աստղը ռեփերի հետ աշխատել է մեկ տարի. նրանք խզել են համագործակցությունը 2022 թվականին։ Լորենը պնդում է, որ իրեն թմրանյութ են ներարկել  և բռնաբարել P Diddy- ի կազմակերպած երեկույթի ժամանակ։ Նշենք, որ P Diddy-ն ներկայումս գտնվում է ճաղերի հետևում մինչև մայիսին նշանակված դատավարությունը: Ռեփերը մեղադրվում է մարդկանց թրաֆիքինգի, մարմնավաճառության կազմակերպման և բռնաբարության մեջ։


Երաժշտի նախկին օգնականը բռնության զոհ է դարձել մինչ Քանյեի հետ աշխատելը։ Այնուամենայնիվ, Պիսիոտտան Ուեսթի աշխատանքից ազատվելուց մի քանի շաբաթ առաջ է միայն հասկացել, որ նա է իրեն բռնության ենթարկող անձը:


Լրագրողները մանրամասներ են հրապարակել Քանյեի նախկին օգնականին առաջադրված մեղադրանքներից։ Պիսիոտտան պատմել է ռեփերի ցավալի սեռական հակումների մասին։ Մոդելը պնդում է, որ նա երազում է սեքսով զբաղվել իր սիրելիների մայրերի, այդ թվում՝ կնոջ՝ Բիանկա Սենսորիի մոր հետ։