Ինչպես է Լեոն իմանում, որ ինքն է մասնակցելու «Մանկական Եվրատեսիլ 2024»-ին (տեսանյութ)

Հոկտեմբերի 12-ին Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի որդին՝ Լեոն, դարձավ 10 տարեկան: Որդու ծննդյան օրը Հռիփսիմեն հրապարակել է տեսանյութ, թե ինչպես են Լեոյին հայտնում, որ ինքն է ներկայացնելու Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում: 


Տեսանյութում Լեոն չի կարողանում զսպել էմոցիաները, հուզվում է և ասում, որ ուրախություն ու մեծ պատասխանատվություն է զգում: «Շնորհավոր տարեդարձդ մեր արդեն 10 տարեկան մեծ տղա: Երանի ամբողջ կյանքդ այսքան էմոցիոնալ ու հեքիաթային անցնի», - տեսանյութին կից գրել է երգչուհին: