Սուդանում բախումների զոհերի թիվը հասել է 97-ի, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով բժիշկների տեղական արհմիությանը:
«Առնվազն 97 քաղաքացիական անձ է զոհվել, ևս 365-ը վիրավորում է ստացել»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր 83 զոհերի մասին։
Սուդանի զինված ուժերի՝ երկրի փաստացի առաջնորդ, բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի և Արագ արձագանքման ուժերի (հատուկջոկատայինների) հրամանատար Մուհամմեդ Համդան Դագալոյի միջև հակամարտությունը ապրիլի 15-ի առավոտից անցել է բաց փուլ։ Մարտական գործողություններն ընթանում են Սուդանի մայրաքաղաք Խարթումում, ինչպես նաև մայրաքաղաքային ագլոմերացիայում և երկրի այլ շրջաններում։