Ռուսաստանն ու
Իրանը ակտիվորեն աշխատում են միջազգային ասպարեզում, հաճախ ունենում են միանման
գնահատականներ իրադարձություններին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի
նախագահի հետ հանդիպման բաց հատվածում։
«Մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային ասպարեզում, և մեր գնահատականները աշխարհի ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ հաճախ շատ մոտ են», - ընդգծել է Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Իրանի
միջև փոխադարձ առևտրի միտումները լավն են,
ապրանքաշրջանառությունն աճում է։
Հաղորդվում է, որ
ՌԴ նախագահը Իրանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստան. Իրանի
նախագահն ընդունել է հրավերը։
Նշենք, որ սա
Ռուսաստանի և Իրանի նախագահների առաջին առերես բանակցություններն են Իրանի
նախագահի պաշտոնում Փեզեշքիանի ընտրությունից հետո։ Դրանք տեղի են ունենում
Աշգաբադում «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխազդեցությունը՝ խաղաղության և
զարգացման հիմք» միջազգային ֆորումի շրջանակներում։