ՌԴ նախագահ
Վլադիմիր Պուտինը մեկնել է Թուրքմենստան, որտեղ մասնակցում է «Ժամանակների և
քաղաքակրթությունների փոխադարձ կապը՝ խաղաղության և զարգացման հիմք» ֆորումին: Նա
այնտեղ կհանդիպի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Ֆորումը նվիրված է թուրքմեն մեծ
բանաստեղծ և մտածող Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300 ամյակին։
«Միջազգային
հարաբերությունները թևակոխել են
արմատական
փոփոխությունների դարաշրջան. այժմ աշխարհում ձևավորվում է նոր կարգ, որն
արտացոլում է մոլորակի բազմազանությունը, և այդ գործընթացները հնարավոր չէ
կասեցնել»,- հայտարարել է Պուտինը:
Պուտինը
նշել է, որ Ֆրագին արդարության և հավասարության, համաձայնության և
պատասխանատվության, հանդուրժողականության և փոխըմբռնման, հարգանքի և
համերաշխության կոչ է արել։
ՌԴ նախագահ
Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ Մոսկվան բաց է նոր աշխարհակարգի կառուցման
շուրջ երկխոսության համար։