Լավրովը պարզաբանել է՝ ինչու է կվադրոբերների մասին տարօրինակ հարց ուղղել Արարատ Միրզոյանին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պարզաբանել է, թե ինչ է թաքնված կվադրոբերների մասին իր անսպասելի հարցի հետևում, որը նա տվել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։


Կվադրոբերների թեման երևան է եկել Լավրովի և Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի ոչ պաշտոնական զրույցի ժամանակ՝ Մոսկվայում երկու երկրների ղեկավարների հանդիպման նախաշեմին։ Լավրովը հարցրել է. «Իսկ ձեզ մոտ կա՞ն կվադրոբերներ: Դրանք երեխաներ են, որոնք զգեստավորվում են շան նման և քայլում են չորեքթաթ: Սա հիմա գլխավոր նորություններից մեկն է»:


Այս անսպասելի խոսակցությունն ակնթարթորեն դարձել է սոցիալական ցանցերի ամենաքննարկվող թեմաներից մեկը։


Լրագրող Պավել Զարուբինը չի կարողացել անտեսել այս աղմկահարույց թեման և հարցրել է Լավրովին, թե ինչու է նա նման տարօրինակ հարց բարձրացրել կարևոր բանակցություններից առաջ։ Լավրովը ժպտալով բացատրել է. «Վերջերս տեսա տեսանյութ, որում մայրը երեխային տանում է վզափոկով, և ինձ համար հետաքրքիր էր՝ Հայաստանում կա՞ն արդյոք նման դեպքեր»:


Կվադրոբերների արգելքի անհրաժեշտության մասին հարցին Լավրովը նշել է, որ դա արդեն օրենսդիրների տնօրինման ներքո է, և նա լիովին վստահում է նրանց։

 


Ավելի վաղ Պետդումայի պատգամավոր Յանա Լանտրատովան հայտնել էր, որ Ռուսաստանում քննարկվում է ապակառուցողական ենթամշակույթի, ինչպիսիք են կվադրոբերները, քարոզչության արգելքի մասին օրինագիծ։ Նրա խոսքով՝ այս շարժումը կարող է բացասական հետևանքներ ունենալ, և դրա տարածման պատասխանատվությունը պետք է կրեն մեծահասակները, ոչ թե երեխաները: