Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ: Այս մասին Առաջին ալիքին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ և ռուսական կողմից եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը։
«Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել եռակողմ հայտարարությունից և հետ չի վերցրել իր ստորագրությունը, բայց միևնույն ժամանակ փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի ուղղությամբ արդեն երկու տարի է՝ շարժ գրեթե չկա, կամ առնվազն մեկուկես տարի՝ անցած ամառվանից»,- բացատրել է նա: