«Ինչ-որ մեկը չի աջակցել ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ ձևաչափով հանդիպման գաղափարին»․ Ուշակով

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը առայժմ չեն նախատեսում անցկացնել եռակողմ հանդիպում՝ Երևանի և Բաքվի միջև հակամարտության կարգավորման համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ոչ, եռակողմ հանդիպման առումով չենք պայմանավորվել,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։- Նման գաղափար կար, սակայն դրան ինչ-որ մեկը չաջակցեց»։

Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը չի առարկել նման ձևաչափի դեմ։