Պեսկովը՝ Պուտին-Փաշինյան և Պուտին-Ալիև հանդիպումների մասին

«Զանգեզուրի միջանցքի» թեման հավանաբար շոշափվել է Պուտինի` Ալիևի և Փաշինյանի հետ առանձին բանակցությունների ժամանակ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


«Պուտինն առանձնազրույց է ունեցել նրանցից յուրաքանչյուրի հետ։ Ընդ որում, նախագահը երևի յուրաքանչյուրի հետ մի կես ժամ անցկացրել է, դրա համար էլ, հավանաբար, կարծիքների փոխանակում է եղել։ Դե, Զանգեզուրի միջանցքի թեման նույնպես շոշափվել է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։