«Թող պատրանք չունենան. Պատրաստ ենք ՌԴ անվտանգությունն ապահովել առկա բոլոր միջոցներով». ՌԴ ԱԳՆ-ն՝ միջուկային դոկտրինի փոփոխության մասին

Ռուսաստանը թարմացնում է իր միջուկային դոկտրինը, որպեսզի նրա հակառակորդները պատրանք չունենան Մոսկվայի պատրաստակամության վերաբերյալ՝ ապահովելու իր անվտանգությունը գոյություն ունեցող բոլոր միջոցներով։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։


«Մենք հաշվի ենք առնում բոլոր գործոնների միակցումը, որոնք ազդում են ռազմավարական կայունության, մեր անվտանգության և պաշտպանունակության վրա: Այդ նպատակով մենք թարմացնում ենք պետական ​​քաղաքականության հիմունքները միջուկային զսպման ոլորտում, որպեսզի հակառակորդները պատրանք չունենան մեր պատրաստակամության վերաբերյալ՝ ապահովելու Ռուսաստանի Դաշնության անվտանգությունն առկա բոլոր միջոցներով»,- ասել է Գրուշկոն։


Նրա խոսքով՝ և՛ կոնցեպտուալ, և՛ քաղաքական, և՛ ռազմատեխնիկական առումներով «ՆԱՏՕ-ի միջուկային երկրները և բլոկն ինքը, որն իրեն միջուկային է հայտարարել, շարժվում է դաշինքի ռազմավարության մեջ միջուկային զենքի դերը մեծացնելու ուղղությամբ»։