Մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը

Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի  նիստը։


Նիստը վարում է ռուսական կողմը։ Հանդիպումից առաջ նախարարները համատեղ լուսանկարվել են։ Այնուհետեւ սկսվել է ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպումը նեղ կազմով՝ առանց մամուլի մասնակցության։


Այնուհետև նախատեսվում է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի լիագումար նիստ, որից հետո կկայանա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևի համատեղ մամուլի ասուլիսը: