«ՀԱՊԿ-ը Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ստեղծման հենարանն է». ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) դիտարկում է որպես Եվրասիայի տարածքում համընդհանուր մայրցամաքային անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հենարաններից մեկը։ Այս մասին ասված է ՀԱՊԿ կանոնադրության ստորագրման 22-րդ տարեդարձի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։


«Հաշվի առնելով կազմակերպության կուտակած փորձը՝ ռուսական կողմը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես Եվրասիայի տարածքում նոր համընդհանուր մայրցամաքային անվտանգության ճարտարապետության ձևավորման հենարաններից մեկը՝ զերծ արտաքին թելադրանքներից, որը կոչված է միավորելու տարածաշրջանի առաջատար պետությունների և միավորումների ջանքերը»,- նշում է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը։