Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:20-ի սահմաններում Ակունք գյուղի վարչական տարածքում՝ Պողոս-Պետրոս սրբատեղիի հարևանությամբ, բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացի 25-ամյա Գենրի Վ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գոռ Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։Վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը։