ՌԴ-ն անմիջապես հայելային պատասխան կտա․ Ռուսաստանը սպառնում է ԱՄՆ-ին

Եթե ԱՄՆ-ն սկսի միջոցներ ձեռնարկել միջուկային փորձարկումները վերսկսելու համար, ՌԴ-ն անմիջապես հայելային պատասխան կտա։



Այս մասին RT հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:



«Եթե սկսվեն գործընթացներ, որոնք կնշանակեն, որ ԱՄՆ-ն նայում է միջուկային փորձարկումների վերսկսման ուղղությամբ, Ռուսաստանն անմիջապես հայելային պատասխան կտա», - ասել է փոխնախարարը։



Մեկնաբանելով 2023 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության կողմից Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի պայմանագրի վավերացման հետկանչումը, Ռյաբկովը նշել է, որ Մոսկվայի «համբերությունը սպառվել է»։