Պուտինը իր ծննդյան օրը կհանդիպի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին՝  իր ծննդյան օրը, կհանդիպի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։ Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Նրա խոսքով՝  նախատեսվում է նաև Պուտինի գործնական հանդիպումը ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։


Կրեմլի խոսնակը հավելել է, որ այս տարվա նոյեմբերին Բրազիլիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովին ՌԴ նախագահի այցի մասին որոշում դեռ չի կայացվել։