Պուտինը հրահանգել է Բեյրութից դուրս բերել ռուս դիվանագետների ընտանիքներին

ՌԴ ԱԻՆ հատուկ չվերթով Բեյրութից Մոսկվա են տարհանվել Լիբանանում ծառայող դիվանագիտական ​​աշխատողների ընտանիքների անդամները, հաղորդում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։


«Այսօր Ռուսաստանի Դաշնության տարածք կժամանի 60 մարդ»,- նախարարության հաղորդագրությունը մեջբերել է «Ինտերֆաքս»-ը։


Տարհանումն իրականացվել է համաձայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգի և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի կարգադրության։