Որքան մարդ է մասնակցել Գալստանյանի՝ հոկտեմբերի 2-ի հանրահավաքին (լուսանկար)

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, «Սրբազան պայքար» շարժումը Հանրապետության հրապարակում ժամը 18:30-ից հրավիրել էր հանրահավաք:


«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:13-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 1905 մարդ:


Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։


Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։


Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։


Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ: