Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Փոլադ Բյուլբյուլօղլուին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցության ամրապնդման գործում մատուցած ծառայությունների համար։ Այս մասին այսօր հրամանագիր է ստորագրել ՌԴ նախագահը։
Փոլադ Բյուլբյուլօղլուն Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանն է եղել
2006-2024 թվականներին։ 2018 թվականից եղել է ՌԴ դիվանագիտական կորպուսի ղեկավարը։ 2024 թվականի սեպտեմբերի 1-ին ընտրվել է Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի պատգամավոր։