ՌԴ միջուկային դոկտրինի փոփոխությունը «ազդանշան է Արևմուտքին». Պեսկով

ՌԴ միջուկային դոկտրինի փոփոխությունը «ազդանշան է ոչ բարեկամ երկրներին»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Սա ազդանշան է, որը զգուշացնում է այդ (ոչ բարեկամ) երկրներին հետևանքների մասին, եթե նրանք մասնակցեն մեր երկրի վրա հարձակմանը տարբեր միջոցներով, ընդ որում՝ ոչ անպայման միջուկային»,- ասել է Պեսկովը։


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի մշտական ​​խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք, եթե թշնամին կրիտիկական սպառնալիք  ներկայացնի, ընդ որում՝ նաև օգտագործելով սովորական զենք: