«Մաֆիոզ պետության ղեկավար»․ Բրիտանիայի ԱԳ նախարարը Պուտինին համեմատել է ստրկատիրոջ հետ

Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Լեմին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում համեմատել է Պուտինին ստրկատիրոջ հետ և անվանել նրա իշխանությունը «մաֆիոզ պետության ղեկավար»։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա արվել է միայն Պուտինի անձնական շահերի համար, որպեսզի մաֆիոզ պետությունը վերածվի մաֆիոզ կայսրության՝ հիմնված կոռուպցիայի վրա։

Լեմին նաև անդրադարձել է իր անձնական պատմությանը՝ նշելով, որ որպես աֆրիկյան ծագումով մարդ՝ նրա նախնիները կրել են ստրկության ծանրությունը, սակայն պայքարել են ազատության համար։ «Ես ճանաչում եմ իմպերիալիզմը, երբ տեսնում եմ այն, և անվանում եմ այն այնպես, ինչպես կա»,- նշել է Լեմին։