«ԱՄՆ քաղաքական ճնշումն է». Զախարովան՝ TikTok-ում Sputnik-ի և RT-ի օգտահաշիվների արգելափակման մասին

TikTok-ում Sputnik-ի և RT International-ի օգտահաշիվների արգելափակումը ոչ այլ ինչ է, քան ԱՄՆ քաղաքական ճնշում մի շարք երկրների և ընկերությունների նկատմամբ։ Այս մասին Sputnik Ռադիոյի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Ավելի վաղ TikTok-ը հեռացրել էր Sputnik-ի և RT International-ի օգտահաշիվները ռուսական լրատվամիջոցների դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների ֆոնին։


«Չկա ոչ մի դատական հայց, ոչ մի դատական ​​որոշում, որը կխոսեր ինչ-որ պահանջների մասին: Սա նույնիսկ ճաշակի հարց չէ, սա բացառապես ԱՄՆ քաղաքական ճնշման մաս է, որը նրանք գործադրում են համապատասխան երկրների և ընկերությունների նկատմամբ»,- ասել է նա:


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ հանգամանքները պետք է պարզել ու պնդել, որ այդ ալիքները վերադառնան հեռարձակման։


«Հազիվ թե TikTok-ի ղեկավարին կանչեն Կոնգրես՝ պարզաբանելու, թե ինչու են անհետանում ռուսական ալիքները: Նրանք այդ թեմաներն օգտագործում են միայն այն ժամանակ, երբ իրենց է ձեռնտու: Ահա իրենց ձեռնտու է ցույց տալ ներքին լսարանին, որ իրենք պայքարում են իրենց ընտրական գործընթացների մաքրության համար, ուստի նրանք գորգ են հրավիրում TikTok-ի ղեկավարին: Բայց միևնույն ժամանակ, եթե տասնյակ լրատվամիջոցներ անհետանում են, նրանք ոչ մի այդպիսի բան չեն անում»,- ասել է նա: