Կրեմլը «ճակատագրական սխալ» է անվանել Ուկրաինայի
իշխանությունների այն կարծիքը, թե Ռուսաստանին կարելի է միայն «հարկադրել
խաղաղություն»։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՄԱԿ-ում Վլադիմիր Զելենսկու ելույթը։
Սեպտեմբերի 24-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը
պետք է ավարտվի, այլ ոչ թե կասեցվի կամ սառեցվի, և Ռուսաստանին «կարելի է միայն
հարկադրել խաղաղություն՝ որպես պատերազմի միակ ագրեսոր և ՄԱԿ-ի կանոնադրության միակ
խախտող»:
«Դիրքորոշումը, որը հիմնված է Ռուսաստանին խաղաղություն հարկադրելու
փորձի վրա, բացարձակ ճակատագրական սխալ է։ Որովհետև Ռուսաստանին անհնար է հարկադրել
խաղաղություն,- Զելենսկու ելույթին արձագանքել է Դմիտրի Պեսկովը։- Ռուսաստանը
խաղաղության կողմնակից է, բայց իր անվտանգության հիմքերն ապահովելու և հատուկ
ռազմական գործողության առջև ծառացած խնդիրները կատարելու պայմանով։ Առանց այս
նպատակներին հասնելու անհնար է Ռուսաստանին հարկադրել»։
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Ուկրաինայի
իշխանությունների դիրքորոշումը «շատ խորը մոլորություն է, որն անխուսափելիորեն
հետևանքներ կունենա Կիևի ռեժիմի համար»։