«Հաղթանակ է պետք. Արևմուտքը այլ լեզու չի հասկանում». Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կհաղթի «ուկրաինացիների ձեռքով արևմտյան երկրների սանձազերծած պատերազմում»։ Նրա կարծիքով՝ Արևմուտքը այլ լեզու չի հասկանում։


«Հաղթանակ է պետք: Նրանք այլ լեզու չեն հասկանում։ Այս հաղթանակը ձեռք կբերվի, մենք դրանում ոչ մի կասկած չունենք»,- ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:


Լավրովը հավելել է, որ ՄԱԿ-ի ակունքներին վերադառնալու համար արևմտյան երկրները պետք է հասկանան, որ «որ իրենց պատերազմը, որը սանձազերծվել է թե՛ Ռուսաստանի, թե՛ միջազգային իրավունքի դեմ, պարտության կմատնվի»։ Այս պայմաններում Արևմուտքը պետք է «պարզապես կատարի ՄԱԿ-ի կանոնադրությունը, ինչպես այն հավանության է արժանացել շատ տարիներ առաջ»: