Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Հայաստանում
որոշ քաղաքական ուժերի կողմից կարծես միտումնավոր ապատեղեկատվություն է տարածվում,
թե իբր ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանին»: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ
պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այդ ամենը չի
համապատասխանում իրականությանը, քանի որ մենք բազմիցս մանրամասն խոսել ենք ՀԱՊԿ-ի
և Ռուսաստանի ջանքերի մասին, կիսվել ենք մեր գնահատականներով Հայաստանի
իշխանությունների կողմից ընդունված որոշումների վերաբերյալ: Մենք կարծում ենք, որ
Երևանից պարբերաբար հնչող պահանջները աբսուրդ են և չեն համապատասխանում փաստերին»,-
հայտարարել է Զախարովան։