Հենց սա է մեր հարաբերությունների իսկական ոգին․ Զախարովան՝ «Մայր Հայաստանի» դոնեցկյան այցի մասին

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն հայկական պատվիրակության այցը հայ–ռուսական հարաբերությունների իրական ոգու վկայումն է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Դա կարևոր ներդրում էր խաղաղության գործում, մարդու իրավունքների իրական հարգանք։ Մենք վստահ ենք, որ Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը հասարակական շրջանակների հետ թույլ է տվել նրանց պատկերացում կազմել ուկրաինական ճգնաժամի իրադարձությունների վերաբերյալ։ Դա հատկապես կարևոր է Կիևի ռեժիմի հետ հայ քաղաքական գործիչների և պաշտոնյաների հաճախակի դարձած շփումների ֆոնին»,– ասել է Զախարովան։