Զարմանք է առաջացնում, որ մեր դաշնակիցները, եղբայրները, գործընկերները, հարևանները, բարեկամները, այսինքն՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, պաշտոնյաները և հասարակության ներկայացուցիչները չեն արձագանքում, երբ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն ՀՀ կատարած այցի ընթացքում Ռուսաստանին մեղադրում է Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Մարիա Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը որևէ երրորդ երկրի կողմից նման վերաբերմունք թույլ չէր տա Մոսկվայի բարեկամների հասցեին, եթե որևէ մեկը այդպիսի հայտարարություններ աներ:
Զախարովան Սեժուրնեի հայտարարությունը Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է որակել:
Հիշեցնենք, որ Երևան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել էր, որ չնայած ՌԴ ճնշումներին Հայաստանի նկատմամբ, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ժողովրդավարություն և ազատություն: