Ատրճանակով զինված տղամարդը փորձել է մուտք գործել Մոսկվայի կենտրոնում գտնվող ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր մասնաշենք, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ականատեսների վկայությամբ՝ ոչ ադեկվատ վիճակում գտնվող տղամարդը ատրճանակով փորձել է մտնել նախարարության տարածք։ Նա շարունակ բարձր բղավել է և թափահարել ձեռքերը։
Հանցագործն օպերատիվ կերպով ձերբակալվել է, նրանից առգրավվել է օդամղիչ ատրճանակը։ Տղամարդու չի կարողացել բացատրել իր արարքի շարժառիթը։
Նշվում է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Ձերբակալվածի նկատմամբ արձանագրություն է կազմվել մանր խուլիգանության հոդվածով։ Նա փորձաքննության է ուղարկվել հոգեբուժական բաժանմունք։