«Մեր երկրի սահմանների պարագծով գոյություն ունեն սպառնալիքներ». Կրեմլը՝ ՌԴ ԶՈԻ զինծառայողների թվաքանակն ավելացնելու Պուտինի հրամանի մասին

Ռուսաստանի զինված ուժերի թվակազմի հաստիքայինպայմանավորված է «սպառնալիքների քանակով, որոնք գոյություն ունեն մեր երկրի համար մեր սահմանների պարագծով»։ Այս մասին ճեպազրույցում լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ռադիո Մայակ»-ը։


«Դա պայմանավորված է այն սպառնալիքներով, որոնք գոյություն ունեն մեր երկրի համար մեր սահմանների պարագծով։ Դա պայմանավորված է արևմտյան սահմաններում ծայրահեղ թշնամական վիճակով և արևելյան սահմաններում անկայունությամբ, ուստի դա պահանջում է համապատասխան միջոցների ձեռնարկում»,- ասել է Պեսկովը։


Հիշեցնենք, որ Պուտինը երեկ նոր հրաման է ստորագրել, համաձայն որի՝ ՌԴ ԶՈՒ զինծառայողների հաստիքային թվաքանակն ավելացել է 180 հազար մարդով՝ կազմելով 2.389.130 մարդ։