«Ռուսաստանն անպարտելի է». Ղազախստանի նախագահը՝ Գերմանիայի կանցլերին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի խնդրանքով արտահայտվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։


«Փաստն այն է, որ Ռուսաստանն անպարտելի է ռազմական առումով: Պատերազմի հետագա էսկալացիան կհանգեցնի անդառնալի հետևանքների ողջ մարդկության և, առաջին հերթին, ռուս-ուկրաինական հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավված բոլոր երկրների համար: Ցավոք, թեկուզ հաշտեցման ձեռք բերման լավ հնարավորությունը բաց թողնվեց՝  հրաժարվելով կնքել Ստամբուլի համաձայնագիրը»,- ասել է Տոկաևը։