ԱՄՆ-ի մեղադրանքները «Россия сегодня»-ի հասցեին «տեղեկատվական պատերազմ» է. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան «տեղեկատվական պատերազմի հայտարարում»  է որակել ԱՄՆ-ի  մեղադրանքները «Россия сегодня» մեդիա ընկերության հասցեին՝ կապված այլ երկրների ներքին գործերին միջամտելու և ենթադրյալ ռազմական գնումների  վերաբերյալ:


«Դրանք պարզապես պատժամիջոցներ չեն, սահմանափակող միջոցներ չեն։ Դա տեղեկատվական պատերազմի հայտարարում է, ինչի հիմքում ընկած է միանգամայն հստակ ռուսատյաց ազգայնական գաղափարախոսություն»,- հայտարարել է Մարիա Զախարովան։


Ըստ Զախարովայի` Միացյալ Նահանգները շարունակում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ քողարկվելով օրենքներով և օգտագործելով ցանկացած հնարավորություն: