ՌԴ-ում պաշտոնյաներից հավաքում են արտասահմանյան անձնագրերը՝ օտարերկրյա ուղևորությունները կանխելու համար
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ռուսաստանի անվտանգության ծառայությունները բարձրաստիճան պաշտոնյաներից բռնագրավում են արտասահմանյան անձնագրերը՝ օտարերկրյա ուղևորությունները կանխելու համար։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
«Ճնշումների ուժգնացումը արտացոլում է Կրեմլի և ԱԴԾ-ի կասկածները էլիտաների լոյալության վերաբերյալ, որոնցից շատերը ոչ հրապարակայնորեն դեմ են պատերազմին և դժգոհ են իրենց կենսակերպի վրա դրա ազդեցությունից»,- նշում է Financial Times-ը:
Իր հերթին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ արտասահմանյան ուղևորությունները սահմանափակված են նրանց համար, ովքեր աշխատում են «զգայուն» ոլորտներում. «Ինչ-որ տեղ դրանք ֆորմալացվում են, իսկ ինչ-որ տեղ կախված են կոնկրետ աշխատակիցների վերաբերյալ կոնկրետ որոշումից։ Հատուկ գործողության մեկնարկից ի վեր այս հարցին սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձվել»։