Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՌԴ ԶՈւ-ն իր վերահսկողության տակ է վերադարձրել Կուրսկի մարզի 10 բնակավայր։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Խոսքն Ապանասովկա, Բյախովո, Վիշնևսկա, Վիկտորովկա, Վնեզապնոե, Գորդեևկա, Կրասնոօկտյաբրսկոյե, Օբուխովկա, Սնագոստ և Դեսյատի Օկտյաբր գյուղերի մասին է։
Ռուսական զորքերը, ըստ ՌԴ ՊՆ-ի, Ֆանասեևկա և Սնագոստ բնակավայրերի ուղղությամբ հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման երկու փորձ, խափանել Օլգովկա բնակավայրի ուղղությամբ ուկրաինացիների հարձակման փորձերը։