Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ինքնազգացողությունը վատացել է. նրան տարել են շտապօգնության մեքենայով

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ինքնազգացողությունը վատացել է Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդր Նևսկու հրապարակում ելույթից հետո, որտեղ ավարտվել է եկեղեցական երթը։ Այս մասին հայտնում է «Ֆոնտանկա»-ն։


Պարբերականի տվյալներով՝ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը իրեն վատ է զգացել Ալեքսանդր Նևսկու մասունքների տեղափոխման պատվին երթից հետո։ Արդյունքում նրան թևանցուկ արած ուղեկցել են դեպի շտապօգնության մեքենա։


«Ֆոնտանկա»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպի պատճառը շոգն է եղել։