Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանը հավատարիմ է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թեհրանի հետ պայմանավորվածություններին։ Այս մասին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանն ասել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն.
«Ռուսաստանը հարգում է Իրանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ Ադրբեջանի առաջարկած «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ»,-նշել է Շոյգուն։
Ահմադիանը իր հերթին նշել է Իրանի պատրաստակամությունը ՝ ընդլայնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում, հատկապես՝ տնտեսական ոլորտում։