«Դա արդարացված է». ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ Ռուսաստանում տիրող գրաքննության մասին

Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո Ռուսաստանը թևակոխեց «սուր բորբոքման» շրջան, որը պահանջում էր «գրաքննություն և տեղեկատվության ազատության սահմանափակումներ», հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Պատերազմական վիճակում, որում մենք հայտնվել ենք, սահմանափակումներն արդարացված են, ինչպես և գրաքննությունն է արդարացված, ճիշտն ասած: Մենք պատերազմական վիճակում ենք»,- ասել է Պեսկովը։


Նրա կարծիքով՝ Ռուսաստանը դուրս է եկել «կրիտիկական առճակատման մակարդակի հավաքական Արևմուտքի երկրների հետ», և ամենահարգված միջազգային լրատվամիջոցները «հաճախ չեն վարանում սուտ խոսել»։ Սա բացասական դինամիկա է, և «այս առումով նրանց ոչ մի կերպ չի կարելի նմանվել», ասել է նա։


Միևնույն ժամանակ, Կրեմլի մամուլի քարտուղարը նշել է, որ երբ պատերազմն ավարտվի, Ռուսաստանում կրկին պետք է լինի «տեղեկատվության լիակատար ազատություն»։