«Ես նույնիսկ չգիտեի, որ Դուրովը Բաքվում է». Պուտինը՝ Telegram-ի հիմնադրի հետ հանդիպման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ մեկ անգամ է հանդիպել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի հետ, բայց՝ ոչ Բաքվում։


«Դուրովին ես մի անգամ եմ հանդիպել, շատ տարիներ առաջ՝ Մոսկվայում, նա պատմում էր իր ծրագրերի մասին։ Դա եղել է Կրեմլում։ Այդ ժամանակվանից մենք չենք տեսել միմյանց և կապ չենք պահպանել։ Իմ ինչի՞ն էր պետք նրան հանդիպելը: Ես նույնիսկ չգիտեի, որ նա Բաքվում է»,- նշել է նա։


ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը պահանջներ չի ունեցել Պավել Դուրովի նկատմամբ։ Միաժամանակ Պուտինը նշել է, որ պատրաստ է հանդիպում անցկացնել Telegram-ի ղեկավարի հետ։


«Ֆրանսիայի իշխանությունների գործողությունները ձեռնարկատիրոջ նկատմամբ «այնքան էլ հասկանալի չեն», քանի որ դրանք ընտրողական բնույթ են կրում»,- ասել է ՌԴ նախագահը։