Ուկրաինայի
նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Պոլտավային ռուսական հարվածի
հետևանքով 41 մարդ է զոհվել։ Հարվածն իրականացվել է երկու բալիստիկ հրթիռներով,
հայտնել են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից։ Չհաստատված
տեղեկությունների համաձայն՝ գնդակոծության է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի
ուսումնական կենտրոնը։
«Հարվածել են ուսումնական հաստատության և հարևան հիվանդանոցի տարածքին։ Մասամբ ավերվել է Կապի ինստիտուտի շենքերից մեկը: Մարդիկ մնացել են փլատակների տակ: Շատերին հաջողվել է փրկվել։ Ավելի քան 180 մարդ վիրավորվել է։ Ցավոք սրտի, կան շատ զոհեր»,- ասել է Զելենսկին իր
Telegram-ի ալիքում:
Ռուս զինվորականները չեն
մեկնաբանել հարվածի մասին լուրերը:
Մարզային ռազմական վարչակազմի
ղեկավար Ֆիլիպ Պրոնինը Պոլտավայի մարզում եռօրյա սուգ է հայտարարել։