Միջազգային
քրեական դատարանի դատավորներն ու դատախազները պետք է զգուշանան, եթե ինչ-որ մեկը
փորձի կատարել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու
նրանց օրդերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի
Մեդվեդևը՝ իր Telegram-ի ալիքում մեկնաբանելով Եվրամիության «մտահոգության» վերաբերյալ
հայտարարությունը՝ կապված Ռուսաստանի առաջնորդի Մոնղոլիա
(որը հանդիսանում է ՄՔԴ անդամ) կատարած այցի հետ։
«Մոնղոլները ՄՔԴ-ին և եվրադեգեներատներին ուղարկեցին դեռևս 13-րդ դարից հայտնի
ռուս-մոնղոլական ուղղությամբ։ Ես այս կիսակատար «դատարանի» դատավորների ու դատախազների փոխարեն ամենից շատ կվախենայի այն բանից, որ խելացնորներից մեկը փորձեր կատարել իրենց անօրինական օրդերը։ Այս դեպքում նրանց կյանքը կարժենար ոչ ավելի
այդ <...> թղթի կտորից»,- գրել է Մեդվեդևը։