Արտաշատում ՔՊ-ն ստացել է քվեների 85.6%-ը. Կառլեն Մկրտչյանը` համայնքի ղեկավար

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Արտաշատ համայնքում ընտրությանը մասնակցած 27 731 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Կառլեն Մկրտչյանի գլխավորությամբ, ստանում է 23 729 ձայն կամ քվեների 85.6%-ը։


Շնորհավորում եմ Կառլեն Մկրտչյանին համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու առիթով։