Պուտինը ժամանել է Մոնղոլիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Մոնղոլիա։ Ռուսաստանի առաջնորդի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ուլան Բատորի օդանավակայանում:


ՌԴ նախագահի այցը կտևի երկու օր։ Վաղը՝ սեպտեմբերի 3-ին, նախատեսվում են երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Մոնղոլիայի առաջնորդ Ուխնաագիյն Խուրելսուխի հետ, ինչպես նաև որոշ փաստաթղթերի ստորագրում, նաև ծաղիկներ կդնեն Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովի հուշարձանին։


Ուլան Բատորի օդանավակայանում Պուտինին դիմավորել են ազգային հագուստով պատվո պահակախումբը, Մոնղոլիայի ղեկավարության ներկայացուցիչները։