Պուտինը դպրոցականներին կոչ է արել իրենից օրինակ չվերցնել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կիզիլսկի դպրոցում «Զրույցներ կարևորի մասին» բաց դասի ժամանակ դպրոցականներին պատմել է կարճ քնի վտանգների մասին և խորհուրդ է տվել չհետևել իր «վատ օրինակին»։


ՌԴ նախագահը խոստովանել է, որ այսօր ընդամենը չորս ժամ է քնել, բայց սովորաբար քնում է վեց ժամ։ Նա ասել է, որ չի կարող նորմալ կազմակերպել իր աշխատանքային օրը։


«Իսկ դու պետք է նորմալ քնես, առնվազն ութ ժամ: Դու շատ ակտիվ ես, ուստի պետք է մարզավիճակում լինես: Եվ ես պետք է մարզավիճակում լինեմ»,- պատասխանել է Պուտինը դպրոցականներից մեկի հարցին։