Քաղաքացիակենտրոն լրատվություն
Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովին ուղղված հարցեր Ռուսաստանն էլ ուներ, բայց այստեղ նրան ոչ ոք չի ձերբակալել։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի հարցազրույցում, որից մի դրվագ լրագրող Պավել Զարուբինը հրապարակել է իր թելեգրամ-ալիքում:
Զարուբինի հարցին, թե արդյոք Կրեմլն ասելու բան ունի եվրոպացի քաղաքական գործիչներին, որոնք Ռուսաստանում Դուրովին ձերբակալելու դեպքում կարող էին բավական կոշտ արձագանքել, Պեսկովն արձագանքել է.«Ոչ, ես նրանց բնավ ասելու բան չունեմ,- պատասխանել է նա: