Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 3-ին կայցելի Մոնղոլիա, նրա այցի մասին հայտարարել է Կրեմլը, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Ուշագրավն այն է, որ Մոնղոլիան պաշտպանում է Միջազգային քրեական դատարանի իրավասությունը, որը 2023 թվականի մարտին Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել՝ Ուկրաինայից երեխաներին ապօրինի արտաքսելու համար։
Մոնղոլիան
Հռոմի ստատուտը ստորագրել է 2000 թվականին և վավերացրել այն 2002 թվականին, ինչը
նշանակում է, որ պարտավոր է կալանավորել
Ռուսաստանի նախագահին երկիր նրա այցելության դեպքում։ Ավելին, 2023 թվականին Մոնղոլիայի ներկայացուցիչը 2
տարով ընտրվել է ՄՔԴ դատավոր։
Անցյալ տարվա օգոստոսին Պուտինը հրաժարվեց Հարավաֆրիկյան Հանրապետություն
այցից, որտեղ նրան նույնպես սպառնում էր կալանք՝ ըստ ՄՔԴ օրդերի: