Կիևի իշխանությունները բախվել են սեփական
գանձարանի դատարկությանը, և հենց դրա հետ է կապված Դոնբասը վերադարձնելու նրանց
մոլեգին ցանկությունը, որի բնակիչներին Արևմտյան Ուկրաինայում օտար են համարում։
Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ)
փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Ինչո՞ւ են Կիևի նեոնացիստներն այդքան ցանկանում իրենց համար միանգամայն օտար Դոնբասը
վերադարձնել,- հարցադրում է արել նա:- Պատճառը
ճղճիմ է՝ փող է պետք»: Ինչպես նշել է Մեդվեդևը, Կիևի
արևմտյան հովանավորները նույնպես դրանով են հետաքրքրված. «Հասանելիություն օգտակար հանածոներին- ահա, թե ինչը կարող է փոխհատուցել (Ուկրաինա ուղղված) չվերադարձվող գումարների հոսքերը, որոնք հալվում են աչքի առաջ»:
«Ուկրաինայի օգտակար հանածոների ռեսուրսների բազայի ընդհանուր արժեքը
գնահատվում է գրեթե 14,8 տրիլիոն դոլար: Ընդ որում, 7,3 տրիլիոն դոլարը բաժին է
ընկնում Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություններին,- տեղեկություններով
կիսվել է ՌԴ ԱԽ փոխնախագահը:- Այսինքն՝ նախկին Ուկրաինայի
ազգային հարստության գրեթե կեսը Դոնբասն է»։
«Օգտակար հանածոներին բաղձալի հասանելիություն ստանալու համար արևմտյան
մակաբույծները առանց խղճի խայթի իրենց խնամակալության տակ գտնվողներից պահանջում
են պատերազմ մինչև վերջին ուկրաինացին»,- նկատել է ՌԴ Անվտանգության խորհրդի
փոխնախագահը և հիշեցրել ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմի խոսքերը , որն «Ուկրաինայի օգտակար
հանածոներն անվանել է չափազանց կարևոր, որը
(իրենց) (Ուկրաինայի) հաղթանակի դեպքում կկարողանան օգտագործել և նա, և Արևմուտքը»։