ՌԴ նախագահ
Վլադիմիր Պուտինը Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյին պարգևատրել է Ռուսաստանի
բարձրագույն պարգևով՝ Սուրբ Առաքյալ Անդրեյ Առաջին կոչվածի շքանշանով, հայտնում է
Կրեմլի պաշտոնական կայքը: Այսօր Լուկաշենկոն նշում է իր 70 ամյակը։
Երկու
առաջնորդներին, ինչպես նշել են Կրեմլում, կապում է ամուր բարեկամությունը։ Պուտինն
ու Լուկաշենկոն հաճախ են հանդիպում, պարբերաբար զանգահարում միմյանց։ Միևնույն
ժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ երկու
երկրների ղեկավարներն առանձնանում են
սեփական պետությունների շահերի պաշտպանությամբ, ինչը հնարավորություն է տալիս
պաշտպանել Միութենական պետության շահերն ընդհանրապես։
Շնորհավորական
հեռագրում Պուտինն ասել է, որ «իրենց բարեկամական հարաբերություններն ամբողջովին
անցել են ժամանակի փորձությունը». «Ես անկեղծորեն գնահատում եմ մեր լավ
բարեկամական հարաբերությունները, որոնք լիովին անցել են ժամանակի փորձությունը, և,
իհարկե, վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք այսուհետև ևս կանենք ամեն հնարավորը
ռուս-բելառուսական արդյունավետ համագործակցության ամրապնդման համար»: